գլխավոր Աշխարհ Իսպանիայի Կանարյան կղզում հրաբխի ժայթքումից լավային հոսքեր են գոյացել

Իսպանիայի Կանարյան կղզում հրաբխի ժայթքումից լավային հոսքեր են գոյացել

Իսպանիայի Պալմա կղզում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) ժայթքվող հրաբխի լավային հոսքերը դանդաղորեն շարունակում են շարժվել դեպի ափ: Չորեքշաբթի շիկացած հրաբխային զանգվածի արագությունը նվազել է՝ հասնելով ժամում 4 մետրի։ Սակայն դա չի նշանակում, որ ժայթքումը մոտենում է ավարտին։ Տեղի հրաբխագետների հաշվարկներով՝ այն կարող է տեւել 24-ից մինչեւ 84 օր։

Հրաբխից դուրս ժայթկող լավան հասել բնակելի թաղամասերին՝ կլանելով ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Լավան արդեն ավերել է Կանարյան կղզում գտնվող հարյուրավոր տներ, լողավազաններ և այգիներ:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է լավան հասնում ծովի ափերին: Տեղի բնակիչները նշում են, որ տարերային աղետը անդառնալի հետևանքեր է ունենալու տնտեսության, հիմնականում ասասնապահության, գյուղատնտեսության համար: