գլխավոր Միջազգային Թուրքական Bayraktar TB3 նոր հարվածային անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022-ին

Թուրքական Bayraktar TB3 նոր հարվածային անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022-ին

Թուրքական նոր գրոհային անօդաչու թռչող սարքի՝ Bayraktar TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է  2022 թվականին: Այս մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Նայելով ապագային՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3 հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2-ը և զիջում է Akıncı ԱԹՍ-ին:  Անօդաչու թռչող սարքն առանձնանում է կարճ թռիչքուղով նավերի վրա թռիչք և վայրէջք կատարելու ունակությամբ, ինչը աշխարհի բազմաթիվ համարժեքներում չկա», – ասել է Baykar Technologies-ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:

Բայրաքթարը հույս է հայտնել, որ Bayraktar TB3- ը առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին: