գլխավոր Աշխարհ Կանարյան կղզում արթնացած հրաբուխը հարյուրավոր տներ ու լողավազաններ է կլանում ճանապարհին՝ հասնելով...

Կանարյան կղզում արթնացած հրաբուխը հարյուրավոր տներ ու լողավազաններ է կլանում ճանապարհին՝ հասնելով ծովի ափեր (տեսանյութ)

Իսպանական Լա Պալմա կղզում ակտիվացած Կումբրե Վիեխա հրաբուխը շարունակում է ժայթքել՝ ստիպելով հարակից շրջանների բնակիչներին հեռանալ իրեց տներից:

Այս մասին գրում է BBC News-ը՝ ներկայացնելով, թե ինչպես է հրաբխից դուրս ցայտող լավան հասել բնակելի թաղամասերին՝ կլանելով ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Լավան արդեն ավերել է Կանարյան կղզում գտնվող հարյուրավոր տներ, լողավազաններ և այգիներ:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է լավան հասնում ծովի ափերին: Տեղի բնակիչները նշում են, որ տարերային աղետը անդառնալի հետևանքեր է ունենալու տնտեսության, հիմնականում ասասնապահության, գյուղատնտեսության համար: