գլխավոր Քաղաքականություն «Սա շատ մեծ քայլ է, որովհետև սա ունի միջազգային նախադեպ». Լարիսա Ալավերդյան․...

«Սա շատ մեծ քայլ է, որովհետև սա ունի միջազգային նախադեպ». Լարիսա Ալավերդյան․ 168 ժամ

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Արցախի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշեց, որ այս քայլը ողջունելի է, ավելին՝ հայկական կողմը նման քայլի պետք է դիմեր դեռ 1992, 1994 և 2016 թվականներին։

«Այժմ սա շատ մեծ քայլ է, որովհետև սա ունի միջազգային նախադեպ, և քանի որ Կոսովոյի բնակչության կյանքը համարվել էր ցեղասպանական վտանգի ներքո, հենց դրա հետևանքով կիրառվել էր բանաձևը և տեղի էր ունեցել Կոսովոյի ճանաչումը։ Այնպես որ, ես այս քայլը ճիշտ եմ համարում, և լավ կլիներ, որ Հայաստանն իր դիվանագիտական բոլոր ներուժը ներդնի, որպեսզի ՄԱԿ-ում ունենա մի քանի ջատագով, և դա չմնա զուտ Արցախի կամ զուտ Հայաստանի  կոչ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը գուցե միջազգային հանրությանը չհետաքրքրի, քանի որ իրենք ունեն իրենց մոտեցումները, որոնք նման հարցերում դրսևորել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։