գլխավոր Միջազգային Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են հանդիպել Եվրոպայում

Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են հանդիպել Եվրոպայում

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարներ Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի վերջին: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ։

Նշվում է, որ հանդիպումը կկայանա Եվրոպայում ։

“Երկու երկրների ղեկավարները որոշել են խորհրդակցությունների գործընթաց սկսել։ Դրանք ուղղված կլինեն այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք վստահություն կերաշխավորեն և կոնկրետ միջոցներ կառաջարկեն ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Նրանք Եվրոպայում կհանդիպեն հոկտեմբերի վերջին, որպեսզի հասնեն փոխըմբռնման և պահպանեն այդ գործընթացի դինամիկան”, – ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների նախագահները խորհրդակցություններ են անցկացրել պաշտոնական Փարիզի և ԱՄՆ եվրոպական գործընկերների համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: