գլխավոր Աշխարհ Վատիկանում մեկնաբանել են Ֆրանցիսկոս պապի դեմ «դավադրության» մասին լուրերը

Վատիկանում մեկնաբանել են Ֆրանցիսկոս պապի դեմ «դավադրության» մասին լուրերը

Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը հայտարարել է, որ լարվածություն չի զգացել՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս պապի հիվանդության հետ, որը նախօրեին խոսել էր եկեղեցու ղեկավարության շրջանում տիրող այլ տրամադրությունների մասին՝ իր առողջական վիճակի հետ կապված:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին, սրբազան քանայապետը սլովակ ճիզվիտների հետ զրույցում անդրադարձել է այդ հարցին: «Ես դեռ ողջ եմ, թեև ոմանք կցանկանային ինձ մահացած տեսնել: Ես գիտեմ, որ առաջնորդների հանդիպում է տեղի ունեցել, որոնք ենթադրում էին, որ վիճակս ավելի վատ է, քան իրականում: Այդ հանդիպումներում կոնկլավի նախապատրաստման մասին է խոսվել»,- ըստ որոշ աղբյուրների՝ ասել է Ֆրանցիսկոս պապը:

Պարոլինը, պատասխանելով պապի առողջական վիճակով պայմանավորված՝ Վատիկանում «լարված մթնոլորտի» մասին լրագրողների հարցերին, ենթադրել է, որ խոսքը կարող է «ոչ շատերի» մասին լինել, ովքեր նման մտքեր են ունենում:

«Հավանաբար պապը տեղեկություն ունի, որը ես չգիտեմ, քանի որ ես, անկեղծ ասած, չեմ զգացել, որ նման իրավիճակ է եղել»,- ասել է Պարոլինը Հռոմում Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ հանդիպման շրջանակում: