գլխավոր Միջազգային Ադրբեջանը խնդրում է միջազգային հանրությանը ճնշել Հայաստանին

Ադրբեջանը խնդրում է միջազգային հանրությանը ճնշել Հայաստանին

Ադրբեջանը վախենում է հայության ռեւանշից ու դիմում է միջազգային հանրության օգնությանը՝ Հայաստանին զսպելու համար։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, Նյու Յորքում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Երեւանին ստիպի հրաժարվել ռեւանշից։

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա’ նրան ստիպելու հրաժարվել ռևանշիստական մոտեցումից (Ղարաբաղի հարցում)», — ասել է Բայրամովը։

Նա նշել է, թե «այլընտրանք չկա եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանը, պատերազմի բոլոր հետեւանքների վերացմանը եւ տարածաշրջանում բոլոր երկրների ու ժողովուրդների համար բարեկեցիկ ապագայի կառուցմանը»: