գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն ավելի քան 750 մլն դոլար կհատկացնի տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի...

ԱՄՆ-ն ավելի քան 750 մլն դոլար կհատկացնի տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածման համար

Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 750 մլն ԱՄՆ դոլար հատկացնել տարբեր երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստմանն աջակցելու գործընթացին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի հարցով ամերիկյան կառավարության կազմակերպած բազմակողմ առցանց գագաթնաժողովին:

«Այսօր ԱՄՆ-ն հայտնում է, որ հավելյալ 370 մլն դոլար կհատկացնի՝ աջակցելու պատվաստման և ողջ աշխարհում պատվաստանյութերի մատակարարման գործընթացին: Բացի այդ, ավելի քան 380 մլն դոլար կհատկացվի պատվաստման և իմունիզացման համաշխարհային դաշինքի շրջանակում՝ նպաստելու կարիք ունեցող տարածաշրջաններում պատվաստանյութերի տարածմանը»,- հայտարարել է Բայդենը: