գլխավոր Իրադարձային Արշակ Կարապետյանը հրահանգել է ձմռան ընթացքում ծառայությունը պատշաճ կազմակերպել

Արշակ Կարապետյանը հրահանգել է ձմռան ընթացքում ծառայությունը պատշաճ կազմակերպել

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրահանգել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցներըձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը հավելելով, որ այսօր Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում: Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

ՊՆ և զինված ուժերի ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։