գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ...

Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված. Միրզոևա

Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված: Այս մասին այսօր խորհրդարանում ահազանգեց ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան:

«Ստացվում է, որ ոստիկանությունը մեր փոխարեն որոշում է մեր ազգությունը, ինչն օբյեկտիվ տվյալ չի կարող համարվել, ստացվում է նաև, որ անձի ազգությունը որոշվում է բացառապես ազգանվամբ, երեխայի ազգությունը որոշվում է՝ առանց նրա ծնողների կարծիքը հաշվի առնելու, ինչն իր հերթին հիմք է հանդիսանում սխալ տոկոսային հարաբերություն ներկայացնելու և դրա հիման վրա էլ սխալ որոշում կայացնելու»,-ասաց Միրզոյան

Նա նաև հայտարարեց, որ պետռեգիստրում անձի վերաբերյալ տվյալները նույնպես թերի են լրացված, բազում անունների դիմաց ազգությունը բացակայում է.

«Նշանակություն չունեն տոկոսային հարաբերությունները, ազգային փոքրամասնություն ունեցող երկրները պարտավոր են ստեղծել բոլոր պայմանները՝ նրանց լեզուները, մշակույթը, ավանդույթները պահելու համար: Իսկ այս դեպքում, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, տանում են մեզ դեպի միաձուլում»,-ասաց Միրզոևան։