գլխավոր Սպորտ Արսեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիան»

Արսեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիան»

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ կարող է պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիան»։ Տեղեկությունը հայտնում է Eurosport.ru-ն։

Նշվում է, որ Զախարյանը «Բորուսիային» տպավորել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: Սակայն նրանց շփոթեցնում է ֆուտբոլիստի ոչ հարուստ միջազգային փորձը։

Արսեն Զախարյանը ծնվել է Սամարայում: 2020/2021 մրցաշրջանից սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմում: Մոսկովյան ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2020-ի նոյեմբերին։

2020 թվականի հոկտեմբերին Զախարյանը հայտնվել է 2003 թվականին ծնված` աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում, որը ամեն տարի կազմում է բրիտանական «The Guardian»–ը։