գլխավոր Իրադարձային “Արևիկ” ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 240 մարդ

“Արևիկ” ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 240 մարդ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12, ՀԱԷԿ-ի 20 և Հրազդանի ՋԷԿ-ի 11 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Հիշեցնենք՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15–ին։