գլխավոր Իրադարձային Խաղաղապահները Հայաստանից ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք

Խաղաղապահները Հայաստանից ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են Հայաստանի Հանրապետությունից ժամանած շուրջ 100 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մարտունու շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող սրբավայր ուխտավորներ են այցելում Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից։

“Մենք Հայաստանից ենք եկել, շատ էինք ուզում գալ, բայց վախենում էինք։ Շնորհակալություն խաղաղապահներին, որ կարողացանք հանգիստ գգալ այստեղ։ Խաղաղապահները շատ հարգալից են վերաբերում մեզ։ Հանգիստ անցել ենք ամբողջ ճանապարհը, ուղղակի հոգեբանորեն ծանր էր մեզ համար, բայց տեսնում ենք, որ խաղապահները կատարում են իրենց խնդիրները։ Շատ ուշադիր են, նույնիսկ հայերեն հետաքրքրվեցին մեր ինքնազգացողությամբ։ Շնորհակալ ենք դրա համար”,-ասել է ուխտավորներից մեկը՝ Գայանե Մխիթարյանը։

Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը տեղաշարժի, Ամարասի վանական համալիր այցելության և պատարագի ընթացքում։

“Ռուս խաղաղապահներն ապահովում են Ամարասի վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Այս սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը”,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։

Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, տեղակայված է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հռչակավոր կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ է ունեցել։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: