գլխավոր Իրադարձային Սուրինամի 60-ամյա փոխնախագահը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ Լիգայի հանդիպման

Սուրինամի 60-ամյա փոխնախագահը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ Լիգայի հանդիպման

Սուրինամի փոխնախագահ Ռոնի Բրունսվեյկը, 60 տարեկան հասակում, մասնակցել է ֆուտբոլի պաշտոնական հանդիպման: Նա հանդես է եկել «Ինտեր Մոենգոտապոե» թիմի կազմում ԿՈՆԿԱԿԱՖ լիգայի «Օլիմպիայի» դեմ խաղում: Այս մասին հայտնում է Goal- :

Հանդիպումն ավարտվեց «Ինտեր Մոենգոտապոեի» ջախջախիչ պարտությամբ` 0-6 հաշվով: Բրունսվեյկը թիմին դուրս է բերել իր իսկ անունը կրող ստադիոնի խաղադաշտ՝ որպես ավագ: Հարկ է նշել, որ նա նաև ակումբի նախագահն է: Ընդհանուր առմամբ, Բրունսվեյկը խաղադաշտում անցկացրել է 54 րոպե: