գլխավոր Իրադարձային Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Nissan Teana-ն Հյուսիս-հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու...

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Nissan Teana-ն Հյուսիս-հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. 42-ամյա վարորդը մահացել է. Shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել բենզինի արտահոսքը։  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները ճանապարհը չփակեն։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: