գլխավոր Իրադարձային Տեղ–տեղ կանձրևի, օդի ջերմաստիճանն էլ կիջնի. եղանակի տեսություն

Տեղ–տեղ կանձրևի, օդի ջերմաստիճանն էլ կիջնի. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ “Հիդրոմետ” ծառայությունից հայտնում են Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-23-ը` հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքումսեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում սեպտեմբերի 22–ի գիշերը կլինի 14-16 տաքություն, գիշերային ժամերին կգրանցվի +29…+31 աստիճան: