գլխավոր Facebook Իրանցի պատգամավորը շատ կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի պատգամավորին. Վարդան Ոսկանյան

Իրանցի պատգամավորը շատ կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի պատգամավորին. Վարդան Ոսկանյան

Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել,- իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Իրանցի քաղաքական գործչի խոսքերը:

«Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։

Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի օրինակը, նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»: 
 
Ի դեպ, իրանցի պատգամավորն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում»,- գրել է Ոսկանյանը։