գլխավոր Իրադարձային Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա. shamshyan.com

Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա  Գուրգեն Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 8-ամյա Ալիսա Շ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզնաղբյուրում։