գլխավոր Միջազգային ՌԴ-ն արգելել է Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի ներկրումը

ՌԴ-ն արգելել է Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ չի տվել Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի խմբաքանակի մուտքը Ռուսաստանի տարածք, հայտնում է գերատեսչության կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը, գրում է minval.az-ը:

«Կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում չի թույլատրվել ներմուծել նեկտարինի մեկ խմբաքանակ (18,7 տոննա)՝ Ադրբեջանի Հանրապետությունից և երկու խմբաքանակ (39,3 տոննա)՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նման որոշման պատճառը մրգերում Monilinia fructicola (Winter) Honey-ի (պտղատու մշակաբույսերի վտանգավոր կարանտինային հիվանդություն) հայտնաբերումն է:

Հաղորդվում է, որ ապրանքի սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել խախտման համար: Ապրանքները վերադարձվել են արտահանող երկրներ: