գլխավոր Աշխարհ Բրազիլիայի նախագահը, պատվաստված չլինելու պատճառով, չի կարողացել Նյու Յորքում ռեստորան մտել և...

Բրազիլիայի նախագահը, պատվաստված չլինելու պատճառով, չի կարողացել Նյու Յորքում ռեստորան մտել և ստիպված է եղել պիցցան մայթին կանգնած ուտել

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն:

Ինչպես գրում է The Independent-ը, Բոլսոնարոն, Նյու Յորք ժամանելուց հետո, ստիպված է եղել պիցցա ուտել մայթին կանգնած, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով, նրան թույլ չեն տվել մուտք գործել քաղաքի ռեստորաններ:

Բրազիլիայի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ դեմ է պատվաստմանը: Նա ընդգծել է, որ իր իմունային համակարգը բավականաչափ ուժեղ է կորոնավիրուսը վանելու համար:

Հրապարակված լուսանկարում երևում է՝ ինչպես են նախագահն ու նրան ուղեկցող պաշտոնյաները, մայթին կանգնած, պիցցա ուտում այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք կանգ են առել: