գլխավոր Իրադարձային Հոկտեմբերի 6-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ

Հոկտեմբերի 6-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ

Հոկտեմբերի 6-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ` 2020-ի պետբյուջեի օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգով: Փոփոխությունները պայմանավորված են ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակներով:

Առաջարկվում է չսահմանափակվել պետբյուջեի օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, ինչպես նաև նախատեսված եկամուտների հաշվին բյուջետային ծախսերը և ելքերն ավելացնելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու օրենսդրական հնարավորությունները: