գլխավոր Հասարակություն Հայաստանը դարձել է գործիք աշխարհաքաղաքական հզոր ուժերի ձեռքին, որոնք մեզ օգտագործում են...

Հայաստանը դարձել է գործիք աշխարհաքաղաքական հզոր ուժերի ձեռքին, որոնք մեզ օգտագործում են ըստ իրենց շահերի և նպատակների. Արթուր Ղազինյան

Մենք այսօր, ցավոք սրտի, չենք կարող ասել, որ անկախ ենք: Մենք եղել ենք անկախ, մեզ հետ հաշվի են նստել, բոլորը հասկանում էին, որ մենք տարածաշրջանում գործոն ենք, բայց հիմա մենք գործոն չենք, ընդամենը դարձել ենք գործիք աշխարհաքաղաքական հզոր ուժերի ձեռքին, որոնք մեզ օգտագործում են ըստ իրենց շահերի և նպատակների:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Պատգամավորի արձանագրմամբ՝ մեր հասարակություն այսօր ծայրահեղ պառակտված է, ինչն էլ դարձել է մեր անհաջողությունների պատճառը.

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ մենք մեր անկախության, սրբազան հաղթանակի և պետականության ստեղծման երրորդ տասնամյակը կբոլորենք այսպիսի իրավիճակում:

Մեր հասարակությունը պառակտված է մի մասը սգում է, մի մասը՝ տոնում: Այս իրականությունները պետք է միավորվեն այլ տարբերակ չկա, մենք չենք կարող երկու զուգահեռ իրականության մեջ ապրել: Սա է մեր պառակտման, պարտության ձախողումների հիմնական պատճառ:

Եթե մեզ ինչ-որ պահի պետք լինի գրավել Ադրբեջանը, մենք առաջին քայլով պետք է պառակտենք ադրբեջանական հասարակությանը, երբ մենք դա անենք, երկիրը մեխանիկաբար սկուտեղի վրա կհայտնվի մեր ձեռքում»,-ասաց Ղազինյանը: