
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը իր լուման է ներդնում Արցախից Հայաստանում հյուրընկալված երեխաների առօրյան գեղեցիկ դարձնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը հոկտեմբերի 4-ին ժամը 13:00-ին կցուցադրի Օ. Եմելյանովայի «Երեք խոզուկներ» բարեգործական մանկական ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
Այս զվարճալի հեքիաթում խոզուկները հնարամիտ են, ժամանակակից, իսկ գայլուկը՝ ոչ սարսափազդու: Բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները:
Թատրոնի մուտքի մոտ մանուկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: