գլխավոր Իրադարձային Խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը. Արայիկ Հարությունյանը`...

Խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը. Արայիկ Հարությունյանը` Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ 

Ցավակցական հեռագրում ասված է․ 

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,   

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցություն՝ սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ:  

Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:   

Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին:  

Խորին հարգանքով ՝  

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»: