գլխավոր Իրադարձային Հրդեհ Մուշավան թաղամասում

Հրդեհ Մուշավան թաղամասում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18։06-ին։ Այրվել է մոտ 28 հա խոտածածկույթ և 500 քմ թփուտներ։