գլխավոր Միջազգային «Անդրադարձ կարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին». Պեսկովը՝ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման...

«Անդրադարձ կարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին». Պեսկովը՝ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստական աշխատանքները:

«Այցը նախապատրաստվում է», – ասել է Պեսկովը ՏԱՍՍ-ին՝  պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում դեմ առ դեմ հանդիպում անցկացնել իր թուրք գործընկերոջ հետ:

Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը, Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։

«Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և այս հարաբերությունները շատ բազմակողմանի են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»,-ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին։

Տեղեկության համաձայն՝ Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին: