գլխավոր Հասարակություն Զոհված զինվորների ծնողները ջահերով և մոմերով քայլերթ են անում դեպի Եռաբլուր

Զոհված զինվորների ծնողները ջահերով և մոմերով քայլերթ են անում դեպի Եռաբլուր

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները ջահերով և մոմերով քայլերթ են անում դեպի Եռաբլուր: 

Զոհված զինվորների ծնողները քայլերթը կսկեն Ազատության հրապարակից և կշարժվեն դեպի Եռաբլուր:

Նշենք, որ զոհված զինվորների հարազատները տևական ժամանակ ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի «գունագեղ և մասշտաբային» միջոցառման: Ընդգծենք, որ չնայած զոհված զինվորների հարազատների դժգոհությանը՝ կառավարությունն, այնուամենայնիվ, ընդառաջ չգնաց նրանց պահանջին և միջոցառումը տեղի կունենա այսօր 20.00-ին: