գլխավոր Facebook Եթե Իրանը մի բան անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան․ իրանագետը՝ Ադրբեջանի...

Եթե Իրանը մի բան անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան․ իրանագետը՝ Ադրբեջանի հայտարարության մասին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի պետություն, որ տարիներ շարունակ լայնամասշտաբ զորավարժություններ է արել և անում է մեր սահմանների երկայնքով ու դա օգտագործել որպես ճնշման միջոց բանակցություններից առաջ, դրանց ժամանակ, դրանցից հետո, հիմա անհանգստացած է, որ Իրանն է անում նման զորավարժություններ իր սահմանին։

Բացահայտ հայտարարում են, որ իրենք այդ զորավարժությունները և ռազմատեխնիկայի կուտակումը իրենց սահմանների երկայնքով համարում են անթույլատրելի ճնշում Բաքվի վրա, իսկ Էրդողանի ոչ պաշտոնական ներկայացուցիչը և պանթյուրքական ծրագրերի համակարգողը Բաքվում հայտարարում է, որ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան։

Կյանքը բումերանգ է, քաղաքականությունն էլ ներառյալ»։