գլխավոր Իրադարձային Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով․ Hraparak

Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով․ Hraparak

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ մասին հայտնում է Hraparak.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց։ 

Լրատվականը կապ  է հաստատել նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան լրատվականի հարցմանն ասել է․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։

Ըստ էության, նախարարը ոչ հաստատել, բայց ոչ էլ հերքել է տեղեկությունը։