գլխավոր Գլխավոր Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում․ Արայիկ Հարությունյան

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում․ Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այս պահին դեռ առաջնագծում է։ Իր հետ են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենները։ Գրառումը՝ ստորև․

Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը։

Հարգելի՛ հայրենակիցներԱյս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։Տղաները…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Samstag, 3. Oktober 2020