գլխավոր Իրադարձային Որևէ մեկին բերման ենթարկվելուց չեմ տեսել. Դումանյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին

Որևէ մեկին բերման ենթարկվելուց չեմ տեսել. Դումանյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին

Ես որևէ մեկին բերման ենթարկվելուց չեմ տեսել։ Հիմա դուք ի՞նչ եք ասում, մի հատ հարցը ձևակերպեք։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է վերաբերվում, որ Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներ են բերման ենթարկվել, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Ես շրջել եմ գերեզմաններով, ծաղիկներ խոնարհել, այնտեղ մարդիկ սգում էին, խունկ ծխում ու ես որևէ դեպք չեմ տեսել բերման ենթարկելու կամ սահմանափակման։ Ձեր ասածը ես չեմ տեսել»,- ասաց նա։

Հարցին, թե լրագրողների գործունեության սահմանափակմանն ինչպես է վերաբերվում, Դումանյանը ասաց . «Դա ես չեմ որոշել։ Էս պահին էլ սահմանափակում չկա, մենք շփվում ենք»։