գլխավոր Իրադարձային Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են. Փաշինյանի օգնականը՝ Եռաբլուրում լրագրողների...

Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են. Փաշինյանի օգնականը՝ Եռաբլուրում լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտելու մասին (տեսանյութ)

ՀՀ և Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր: Լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտվում է, նրանց համար հատուկ վայր է առանձնացվել, որտեղից ոչինչ տեսանելի չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է խոչընդոտվել լրագրողների աշխատանքը, ասաց, թե այդպես է արվել, որ միջոցառումն անխոչընդոտ անցնի:

Հարցին՝ լրագրողնե՞րն են խոչընդոտում, Սարգսյանն արձագանքեց. «Ոչ միայն լրագրողները, որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»: