գլխավոր Հասարակություն Լեռնային Ղարաբաղը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կապված Արցախի սահմանին տիրող իրավիճակի հետ:

Նա, մասնավորապես, գրում է.

«Մենք շարունակում ենք ականատես լինել Լեռնային Արցախի դեմ ուղղված կատաղի մարտերի: Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել մայրաքաղաք Ստեփանակերտն ու գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծվում է: Տեղացի ու արտասահմանյան մեդիայի ներկայացուցիչները վնասվել են ադրբեջանական հրթիռակոծություններից:

Լեռնային Ղարաբաղը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայաստանի ժողովուրդը սպառնալիքի տակ է: Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե այն այսօր չդադարեցվի, վաղը կարող է դուրս գալ տարածաշրջանից՝ հասնելով այլ վայրեր: Այսօր թիրախավորվել են մեր երեխաները, վաղը կարող են լինել ձերը:

Եվս մեկ անգամ հորդորում եմ միջազգային հանրությանը հնարավոր ամեն բան անել՝ օգնելու դադարեցնել հայերի ու գլոբալ խաղաղության դեմ ուղղված ռազմական գործողությունները»: