գլխավոր Իրադարձային Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra G» և «Lada...

Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra G» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 23։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1998 թ․) և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Վ․ Ղ․-ին (ծնված 2006 թ․), Գ․ Ղ․-ին (ծնված 2006 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։