գլխավոր Իրադարձային Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում

Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:

Նախագահը դիմել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում նրանց դերը մեծ է: Նա նաև խնդրել է ԵՄ-ին միջամտել և ազդել կրակի դադարեցման վրա, քանի որ բոլոր երեք երկները Կովկասում «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակիցներ են:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը հետաքրքրություն են ներկայացնում Եվրամիության համար: Նա պետք է իր ուժերը կիրառի խաղաղության և իրավիճակի կայունացման համար»,- հավելել է երկրի ղեկավարը: