գլխավոր Միջազգային Պենտագոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն ավիահարված Է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից...

Պենտագոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն ավիահարված Է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկի ուղղությամբ

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Հարվածը Իդլիբի մոտ հասցվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան առաջնորդի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այն հասել է իր նպատակին», – ասել է Քիրբին։ Նա հավելել է, որ ներկայումս Պենտագոնը տեղեկություններ չունի խաղաղ բնակչության շրջանտուժածների մասին:

Այլ մանրամասներ Պենտագոնի մամուլի քարտուղարը չի հայտնել։