գլխավոր Աշխարհ Ռուսաստանի Պերմի համալսարանում հրաձգության բոլոր զոհվածները ճանաչվել են

Ռուսաստանի Պերմի համալսարանում հրաձգության բոլոր զոհվածները ճանաչվել են

Ռուսաստանի Պերմի բուհում հրաձգության հետեւանքով զոհված բոլոր վեց անձինք ճանաչվել են, նրանց թվում են հինգ կին եւ մեկ տղամարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում։

«Ներկայում հաջողվել է ճանաչել հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին։ Ողբերգության զոհ են դարձել հինգ կին եւ 20 տարեկան մեկ երիտասարդ», – ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Պերմի բուհում հրաձգության հետեւանքով 6 մարդ Է զոհվել, 28-ը՝ վիրավորվել։ Հրաձգությունը կազմակերպել է ուսանողը, որը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել եւ վիրավորվել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա կրակել է ողորկափող որսորդական հրացանից, որը ձեռք է բերել այս տարվա մայիսին։ Գվարդիայի տվյալներով՝ երիտասարդը զենք է ունեցել օրինական հիմքերով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։