գլխավոր Միջազգային Բրիտանիայի ԱԳՆ-ն քննադատել Է Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները

Բրիտանիայի ԱԳՆ-ն քննադատել Է Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Պետական Դումայի ընտրություններն անվանել է Ռուսաստանում «ժողովրդավարական ազատություններից լուրջ հետքայլ»:

Սեպտեմբերի 17-19-ի Դումայի ընտրությունները լուրջ հետքայլ են ներկայացնում՝ Ռուսաստանում ժողովրդավարական ազատություններից։ Այն միջոցները, որոնք Ռուսաստանի իշխանությունները ձեռնարկում են քաղաքացիական հասարակության մարգինալացման եւ իրական ընդդիմադիր թեկնածուներին ընտրություններին մասնակցելուց հեռացնելու ուղղությամբ, խաթարում են քաղաքական բազմակարծությունը եւ հակասում են միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Ռուսաստանը», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Բրիտանական ԱԳՆ-ում հիասթափություն են հայտնել, իբր, այն սահմանափակումներով, որոնք Ռուսաստանը սահմանել է քվեարկության գործընթացի մոնիթորինգի համար, այդ թվում՝ միջազգային դիտորդների:

Բացի այդ, Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է Ղրիմում ընտրությունների անցկացումը, որը, նրանց կարծիքով, «Ուկրաինայի ինքնիշխան տարածք է» հանդիսանում: