գլխավոր Միջազգային Ֆրանսիան Ադրբեջանին կօգնի ականազերծման աշխատանքներ իրականացնել

Ֆրանսիան Ադրբեջանին կօգնի ականազերծման աշխատանքներ իրականացնել

Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել է երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսի հետ: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Ինչպես ասվում է ANAMA-ի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել օկուպացիայից ազատագրված տարածքներում ANAMA-ի կողմից իրականացվող ականազերծման մարդասիրական գործողությունների վերաբերյալ:

Հանդիպման գլխավոր նպատակն էր՝ Ֆրանսիայի Հանրապետության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերել ականազերծման աշխատանքների գործում և քննարկել այդ ոլորտում աջակցության ուղղությունները:

Մոտ ժամանակներս նախատեսվում է կողմերի կողմից ստորագրել ականազերծման գործողություններին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ականներից տուժած անձանց օգնության, պայթուցիկ զինամթերքի սպառնալիքի հետ կապված լուսավորչական նախագծերի իրականացման մասին փաստաթուղթ: