գլխավոր Facebook Ուղղակի, սրանց փողը խելքից առաջ է ընկել. Իշխանյանը՝ հայ խոշոր գործարարներին

Ուղղակի, սրանց փողը խելքից առաջ է ընկել. Իշխանյանը՝ հայ խոշոր գործարարներին

Ռուսատանցի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն առաջարկել է Հայաստանում ընդունել պաշտոնական երեք լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Հետաքրքիր է, որ ի տարբերություն այլազգի մեծահարուստների,հիմնականում հայ խոշոր գործարարների միլիոնները , անձնական են։

Այս մարդիկ, իհարկե ունեն հատուկ հատկություններ փող աշխատելու, հարստանալու։ Բայց, որպես կանոն սրանց համար հայրենիք, մայրենի լեզու հասկացությունները զրոյական արժեք ունեն։

Սրանք, չնայած կուտակած հարստությանը, զուրկ են մարդկային և ազգային արժանապատվությունից, նաև խելքից։

Ուղղակի, սրանց փողը խելքից առաջ է ընկել»,- գրել է Իշխանյանը։