գլխավոր Միջազգային ՌԴ վարչապետը խոսել է նավթից ու գազից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին

ՌԴ վարչապետը խոսել է նավթից ու գազից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ պետք է պատրաստվել ավանդական վառելիքի՝ նավթի, գազի և ածուխի օգտագործման փուլային կրճատմանը, որպեսզի ադապտացվեն այլընտրանքային վառելիքի տեսակների կիրառմանը։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոսմոլսկայա պրավդան»:

«Համաշխարհային տնտեսությունը միտված է աստիճանական անցում կատարել ցածր ածխածնային էներգետիկային։ Եվ սա արդեն նոր իրականություն է», – ասել է Միշուստինը։

Նա կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, բարձրացնել էներգաարդյունավետությունը, ինչպես նաև կառուցել համապատասխան ենթակառուցվածք:

Միշուստինը նաև հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ պահանջվում է մշակել և հաստատել ռուսական տնտեսությունը գլոբալ էներգետիկ անցմանը ադապտացնելու գործողությունների ամփոփ պլանը: