գլխավոր Իրադարձային Լեհաստանին «սարսափելի աշուն» են կանխատեսել Ռուսաստանի պատճառով

Լեհաստանին «սարսափելի աշուն» են կանխատեսել Ռուսաստանի պատճառով

Լեհական Rzeczpospolita պարբերականը հրապարակել է նյութ՝ գազի գների աճի պատճառով երկրի բնակիչների՝ ջեռուցման սեզոնից առաջ վախի մասին։

Հեղինակների կարծիքով՝ կապույտ վառելիքի արժեքի բարձրացման հետ կապված իրավիճակը վատանալու է ցրտերի սկսվելուց հետո:

«Գները կարող են աճել հարյուր տոկոսով, եւ PGNiG-ը համապատասխան հաշիվներ կներկայացնի հունվարին: Դա շոկ կլինի սպառողների համար», – հոդվածում մեջբերվում է տնտեսական վերլուծաբան Կամիլ Կլիշի խոսքը։

Լրագրողները նաեւ նշում են, որ ճգնաժամի մեղավորն, իբր, Ռուսաստանն է, որը «նույնիսկ չի փորձում այն մեղմացնել՝ ավելացնելով մատակարարումները»: