գլխավոր COVID-19 Պուտինը չի մասնակցի ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված գագաթնաժողովին

Պուտինը չի մասնակցի ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել COVID-19 պանդեմիայի դեմ պայքարի գլոբալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԱՄՆ-ի նախագահությամբ, լրագրողներին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Այս մասին հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

«Դիվանագիտական ուղիներով մեր մասնակցության մակարդակը կորոշվի», – հավելել է նա:

Անցյալ շաբաթ Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլում վիրտուալ գագաթնաժողովի հրավեր են ստացել եւ դիտարկում են այն:

«COVID-19-ի Գլոբալ գագաթնաժողովը. պանդեմիայի ավարտ եւ լավագույնի վերականգնում» խորագրով միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի առցանց ձեւաչափով: Սպիտակ տանը որպես դրա հիմնական թեմաներ նշել են պատվաստումը, կյանքերի փրկությունը, առողջապահության ոլորտում ֆինանսական մեխանիզմների եւ կառույցների վերականգնումն ու ամրապնդումը, ապագա մարտահրավերների եւ փոխօգնության պատասխանները: