գլխավոր Աշխարհ Աշխարհը նոր խնդրի առաջ է կանգնել կորոնավիրուսի պատճառով. Bloomberg

Աշխարհը նոր խնդրի առաջ է կանգնել կորոնավիրուսի պատճառով. Bloomberg

Անշարժ գույքի աճող գները ստիպում են մարդկանց ողջ աշխարհում հրաժարվել սեփական տուն ձեռք բերելու հույսից: Այս երևույթը տարածում է ստացել կորոնավիրուսի համավարակի ժամանակ:

Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ աճում են ինչպես վաճառքի գները, այնպես էլ քառակուսի մետրի վարձակալման տոկոսները:

Ըստ աղբյուրի՝ բնակարանային շամաշխարհային շուկան կոտրվել է. անշարժ գույքի բարձր գնի մշտական խնդիրը վերածվել է սուր բնակարանային անհավասարության խնդրի, և մի ամբողջ սերունդ կանգնած է այդ խնդիրը չհաղթահարելու վտանգի առաջ:

«Մենք ականատես ենք դարձել, թե ինչպես հասարակության որոշակի շերտեր հասանելիություն չեն ունենում մեր քաղաքի որոշ շրջաններին, այնտեղ բնակարաններն անհասանելի են»,- ասել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը՝ հավելելով, որ նման իրավիճակ է տիրում նաև Լոնդոնում, Փարիզում, Հռոմում: