գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը տակից խփում է ՌԴ-ին Էրդողանի հետ խաղեր տալով. Միհրդատ Մադաթյան

Փաշինյանը տակից խփում է ՌԴ-ին Էրդողանի հետ խաղեր տալով. Միհրդատ Մադաթյան

Իսկ հայ ազգը կո՞ղմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն այսօր, և ինչպես կնայի այս ամենին մեր դաշնակից ՌԴ-ն, որն այսօր մեր անվտանգության երաշխավորն է։ Համոզված եմ, որ Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպման առաջարկը եղել է ՌԴ-ից թաքուն և Մոսկվայի համար սա ևս անակնկալ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Նրա խոսքով՝ պարտված երկրի ղեկավարը, որն այսօր գտնվում է ստատուսային 0 կարգավիճակում, նման առաջարկ անելիս պետք է սպասեր, որ Էրդողանն ինչ -որ դիվիդենտներ է դրա դիմաց ուզելու։

«Սաքունցների և Լևոն Բարսեղյանների մասնակցությամբ կազմակերպել միջոցառումներ՝ համարելով, որ իբր բան ենք ստեղծում ու հայտարարել այդ մասին, որոնք կոնկրետ հակառուսական միտումներ ունեն, սա հենց Փաշինյանի էությունն է։ Նա չունի գիծ, ինքը ՌԴ-ին ասում է՝ դու ինձ պաշտպանի, հետո գնում է տակից Էրդողանի հետ ուզում է ինչ- որ պայմանավորվածություններ ձեռք բերի, հայրենիքը տա Էրդողանին պրծնի։ Ես չգիտեմ իրեն ով է վճարել, Էրդողա՞նը, թե՝ Ալիևը, ո՞վ է իր տերը, բայց համոզված ասեմ, որ հայանպաստ որևէ մի գործողություն ես այստեղ չեմ տեսնում և որպես հայ քաղաքացի կատեգորիկ դեմ եմ Էրդողանի հետ հանդիպմանը այսօրվա իրավիճակում»,- ասել է հոգեբանը։