գլխավոր COVID-19 Պատվաստվելը պարտադիր է. ԱՄՆ-ն նոր պահանջ կներկայացնի իր տարածք մուտք գործողներին

Պատվաստվելը պարտադիր է. ԱՄՆ-ն նոր պահանջ կներկայացնի իր տարածք մուտք գործողներին

Նոյեմբերից ԱՄՆ-ն երկիր ժամանող չափահաս օտարերկրացիների համար COVID-19-ի պարտադիր պատվաստման պահանջ կներկայացնի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի սկզբից ԱՄՆ մուտք գործող չափահաս օտարերկրացիներից կպահանջեն լիովին պատվաստված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնել։ Դա խիստ միջոց է, որը COVID-19 – ի տարածումը կանխելու նպատակ ունի»,-Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քևին Մունյոսը։

Ավելի վաղ «Financial Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն նոյեմբերից կվերացնի ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանող, կորոնավիրուսի դեմ պատվաստված ուղևորների մուտքի սահմանափակումները: