գլխավոր Հասարակություն Ոստիկանությունը կգնի հատուկ պաշտպանիչ ակնոց․ յուրաքանչյուրի արժեքը 41900 դրամ

Ոստիկանությունը կգնի հատուկ պաշտպանիչ ակնոց․ յուրաքանչյուրի արժեքը 41900 դրամ

ՀՀ ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվում է 50 հատ պաշտպանիչ հատուկ ակնոց մատակարարել, յուրաքանչյուրի արժեքը՝ 41900 դրամ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 2 095 000 դրամ է։ Այս մասին գրում է mediahub.am-ը։ 


Հատկանշական է, որ «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն 2020թ-ի մարտի 23-ին է հիմնադրվել։ Այլ տենդերներում հաղթելու վերաբերյալ տեղեկություններ չկան։


«Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենը գործարար, տնտեսագետ Ավետիս Վարոսյանն է։

Ըստ ՊԵԿ տնտեսական գործունեության տեսակների՝ ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։