գլխավոր Իրադարձային Էսօր Նիկոլի հետ ռազմաճակատ գնացողն իր մահապատիժն է կնքելու, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք ինչ...

Էսօր Նիկոլի հետ ռազմաճակատ գնացողն իր մահապատիժն է կնքելու, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք ինչ է կատարվում․ մոմերով ակցիա՝ Հանրապետության հրապարակում

Ինչ անկախության մասին կարելի է խոսել, երբ ազերին երբ ցանկանում, որ սահմանին ուզում, գալիս կանգնում է։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում մոմավառության ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ով դեմ էր սեպտեմբերի 21–ին կազմակերպվող գունագեղ միջոցառմանը։

«Սրանք երիտթուրքերի սերունդն են, ինչ եկել անում են, դրսի հրամաններով են կատարում»,–ասաց նա։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ այսօր անկախ Հայաստան չի տեսնում։ «Էսօր Նիկոլի հետ ռազմաճակատ գնացողը իր մահապատիժն է կնքելու։ Ժողովո՛ւրդ, հասկացե՛ք ինչ է կատարվում, դո՛ւրս եկեք, պաշտպանե՛ք այս ծնողների շահերը, այդ երեխաները չեն զոհվել միայն իրենց ծնողների համար, մեր բոլորի համար են զոհվել, ուրեմն բոլորս պարտք ունենք նրանց առաջ»,–ասաց  նա։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ երեկվանից Կառավարությանը ցույց են տալիս, թե ինչպես պետք է նշել Կառավարության տոնը։ Այսօր մոմերով երկու ժամ լուռ կանգնելու են՝ ի հիշատակ նահատակների, որից հետո քայլերթով կգնան Եռաբլուր։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն իր հերթին տեղեկացրեց, որ այստեղից ժամը 12։00-ին քայլերթով կգնան Եռաբլուր։ «Իսկ վաղը մի քանի քայլերթ է լինելու։ Բոլորին հորդորում եմ միանալ այդ բոլոր քայլերթերին։ Ձեր քաղաքական հայացքները նշանակություն չունեն, միացե՛ք», – ասաց նա։