գլխավոր Միջազգային Պուտինն ու Ալիևն ընդգծել են երկու երկրի խորհրդարանների գծով համագործակցության շարունակության կարևորությունը

Պուտինն ու Ալիևն ընդգծել են երկու երկրի խորհրդարանների գծով համագործակցության շարունակության կարևորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են երկու երկրի խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցությունը շարունակելու կարևորությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ նաև շնորհավորել է Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման համար:

Ալիևը նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ առավոտյան Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ուսանողներից մեկը կրակ էր բացել բուհի տարածքում, ինչի հետևանով զոհեր և վիրավորներ էին գրանցվել: