գլխավոր Շոուբիզնես Մի տարեկան մարդ ու կնիկ ենք. Արուսիկ Տիգրանյանը նշում է ամուսնության տարեդարձը

Մի տարեկան մարդ ու կնիկ ենք. Արուսիկ Տիգրանյանը նշում է ամուսնության տարեդարձը

Լրագրող, հեռուստահաղորդավար Արուս Տիգրանյանն ու ամուսինը` Հարութ Աբրահամյանը, նշում են իրենց ամուսնության մեկ տարին։

Զույգն այդ առթիվ մեկնել է հանգստի։ Instagram-ի իր էջում Արուսիկը նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ ու գրառում արել։

«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք: Լիքը հուզիչ բաներ կգրեի, բայց ճամփեքին ենք։ Գնում ենք Դալիի հայրենիք` Ժիրոնա: Հենց հասնենք, ձեր շնորհավորանքները կկարդանք», – հրապարակմանը կից գրել է նա։

Լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը։

«Նենց լավ եք անցկացնում, ներվայնանում եմ»,–կատակել է նա։

Արուսն էլ իրեն հատուկ հումորով արձագանքել է.

«Գարիկ, բա գիտես` մեր համար հե՞շտ էր քո Ալբանիայի վիդեոն մինչև վերջ նայելը»։

Հաղորդավարուհու հետևորդները ևս բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու զույգին երկար տարիների միություն մաղթել։